Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի վրա դրսից ազդելու ռեսուրսը

ANALYSIS

Հայաստան-Սփյուռք սպասվելիք համաժողովին ընդառաջ ակտիվացել են քննարկումները Սփյուռքի մասին: Սփյուռք-Հայաստան հարաբերությունները տարբեր տրանսֆորմացվել են տարբեր փուլերով Հայաստանի անկախության ողջ ընթացքում: Այս իմաստով շատ հետաքրքրական է ռուսական սփյուռքի դերը Հայաստանի կյանքում: Հատկապես հիմա, երբ վարչապետը՝ լինելով ռուսահայ վերնախավի անդամ, փորձում է ռուսահայ մեծ կապիտալի ներդրմամբ Հայաստանում տնտեսական, նաև քաղաքական իրավիճակ փոխել:

Ռուսաստանում հայկական նոր սփյուռքի ձևավորման ու ընդլայնման վրա մեծ ազդեցություն ունեցավ անկախության առաջին տարիների ծանր իրավիճակը: Ռուսաստան գնալն ավելի հեշտ էր, մատչելի, սովետական միության տարիներին հայաստանցիները հնարավորություններ էին ունեցել ծանոթանալ անծայրածիր Խորհրդային Ռուսաստանի բազմաթիվ անկյունների հետ, ռուսականը հարազատ էր, ծանոթ, ճանաչելի: Ռուսաստանում կար ֆինանսական որոշակի կապիտալ, որտեղ կայանալու համար մեծ պրոֆեսիոնալիզմ անհրաժեշտ չէր: Այն աշխատուժը, որը կար Հայաստանում, որը դժվարությամբ էր հարմարվում փոփոխվող պայմաններին, արագորեն կարողացավ կայանալ ռուսական միջավայրում:

Ռուսաստանում հայկական սփյուռքի նոր շերտերը շարունակում են վերականգնել համայնական կյանքի նորմերը, վերարտադրել դրանք, ավելի «բարեկեցիկ» միջավայրում, նույնը անում է ասենք հայկական համայնքը Գլենդելում: Ամերիկայի դեպքում խնդիրը կարող է կախված լինել նաև կոնկրետ նահագնի միջավայրից, Ռուսաստանի դեպքում խնդիրը ունիվերսալ է ամբողջ երկրի համար: Բացի այդ, Ռուսաստանում հայկական սփյուռքի խնդիրներն ուղղակիորեն անդրադառնում են Հայաստանի հետ ռուսական կողմի հարաբերություններում: ԱՄՆ ու ՌԴ մեկնելու մոտիվացիաների մեջ գերակշռում է «շատ փող» վաստակելու մտայնությունը, եվրոպական միգրացիան ավելի շատ հիմնվում է քաղաքացիական ու մասնագիտական հեռանկարների հետ, ու հենց այս պայմաններով էլ համայնական սփյուռքի իդեան չի կայանում. այլ են մոտիվացիաները, անհատական են:

Համայնական սփյուռքը Ռուսաստանում Հայաստանի հետ կապված սեփական ամբիցիաներն ունի, որոնք, ի տարբերություն ավանդական սփյուռքի, միայն հայդատականությամբ չեն սահմանափակվում: Դրանք նաև մշակութային են ու քաղաքական, դրանք արտահայտվում են Հայաստանը սեփական ցանկությունների ու պատկերացումների շրջանակում տեսնելու կոնտեքստում: Ռուսական միջավայրում սփյուռքը քաղաքական համակարգային իմաստով չի կայացել, հարաբերությունների հիմքը դեռևս խիստ համայնական, ազգակցական է, էթնիկության ընդհանուր պատկերացումներով, բայց որ երբեք պետականության, պրոֆեսիոնալիզմի:

Հայկական սփյուռքը Ռուսաստանում դառնում է Հայաստանի վրա անուղղակի ճնշնումների գործիք, ընդհանրապես ռուսական պաշտոնական քաղաքականության շրջանակում ձևավորվում է Հայաստանի պատկերացում հայկական սփյուռքի մոդելով ՝ ընդգծված էթնիկությամբ, բայց առանց  պրոֆեսիոնալ ու քաղաքացիական հեռանկարների:

Արտակ Ասլանյան

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK