ԱՄՆ–ը, Բրիտանիան և ՄԱԿ–ը տարհամոզում են քրդերին
INTERNATIONAL NEWSՀինգշաբթի երեկոյան իրաքյան Քուրդիստան են ժամանել Իրաքում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչ Բրեթ Մըքգերքին, Իրաքում ԱՄՆ դեսպան Դուգլաս Սիլլիմանին, Իրաքում բրիտանական դեսպանորդ Ֆրենկ Բեյքերնին և Իրաքում ՄԱԿ–ի առաքելության ղեկավար Յան Կուբիշին, որպեսզի ինքնավար այս շրջանի ղեկավար Մասուդ Բարզանիին տարհամոզեն սեպտեմբերի 25–ին Անկախության հանրաքվե անցկացնելու հարցում: Վերջինս բանագնացներին հայտնել է, որ անկարող է միակողմանի որոշում ընդունել և խոստացել է բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկումից հետո միայն կոնկրետ պատասխան հրապարակել: Kurdistan.ru–ի փոխանցմամբ՝ բանագնացներն անկախության այլընտրանքային տարբերակ են ներկայացրել Բարզանիին: Բովանդակային մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



