Ավելի քան 100 մարդ է տուժել Բանգլադեշի մզկիթում պայթյունների հետեւանքով
INTERNATIONAL NEWSԱվելի քան 100 մարդ վնասվածքներ է ստացել, 12-ամյա մի տղա մահացել է Բանգլադեշի Դակկա քաղաքում շիական մզկիթի պայթյունի հետեւանքով, հաղորդում է Associated Press-՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը։
Գործակալության տվյալներով, անհայտ անձինք ինքնաշեն ռումբե են նետել Հուսեյնի Դալանի մզկիթ, երբ հազարավոր հավատացյալներ հավաքվել էին ներսում եւ պատրաստում էին Աշուրի օրվան նվիրված երթին։
Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել, ասել է ոստիկանապետ Ազիզ Ահմեդը։
Առայժմ որեւէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։ Ներկայումս հիվանդանոցում են 87 մարդ, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



