Հայաստանը որևէ խոչընդոտ չի ստեղծելու Եվրամիության հետ պայմանագրի ստորագրման համար. ԱԳ նախարար
SOCIETYՀայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրման համար որեւէ խոչընդոտ չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում ներկաներից մեկի հարցին ի պատասխան, թե արդյոք հնարավո՞ր է՝ չստորագրվի համաձայնագիրը, այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մեր կողմից որևէ խոչընդոտ չկա, և մենք որևէ խոչընդոտ չենք ստեղծելու այդ պայմանագրի ստորագրման համար»,-ասաց նա:
Եվրամիության հետ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արեւելյան գործընկերության՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



