Սիրիական բանակը փակել է ԻՊ մատակարարման հիմնական ուղին Դեր Զորում
INTERNATIONAL NEWSՍիրիական բանակը դաշնակից ուժերի աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Դեր Զոր քաղաքի հարավ-արևելքում գտնվող Ջաֆրա թաղամասի վրա: Այս մասին РИА Новости-ին հայտնել է քաղաքի ազատագրման շտաբի աղբյուրը;
«Բանակը և դաշնակից ուժերը Ջաֆրա թաղամասից դուրս են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներին՝ փակելով քաղաքում ահաբեկիչների կողմից վերահսկվող թաղամասերի մատակարարման գլխավոր ուղին», - պատմել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ահաբեկիչները փախչում են Մեյադին քաղաքի և Դեր Զորի արվարձանների ուղղությամբ:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների մի խումբ կամավոր կերպով հանձնվել է սիրիական բանակին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Սիրիայի կառավարական զորքերը և դաշնակից ուժերն «Իսլամական պետություն» այաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել են Դեր Զոր քաղաքի հարավարևելյան հատվածի երկու թաղամաս:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



