Yerevan, 08.July.2026,
00
:
00
BREAKING


ՄԱԿ-ը շարունակում է փարոս լինել ողջ մարդկության համար. Պան Գի Մուն

INTERNATIONAL NEWS

Միավորված ազգերի օրվա կապակցությամբ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ուղերձ է հղել: Արմենպրես-ը ներկայացնում է ուղերձն ամբողջությամբ: «Ազգային դրոշները հպարտության ու հայրենասիրության խորհրդանիշ են աշխարհի ցանկացած երկրում: Սակայն միայն մեկ դրոշ կա, որ պատկանում է բոլորիս: Միավորված ազգերի կազմակերպության կ ապույտ դրոշը հույսի փարոս էր ինձ համար, երբ հասակ էի առնում պատերազմական Կորեայում: Իր հիմնադրումից յոթ տասնամյակ անց էլ ՄԱԿ-ը շարունակում է փարոս լինել ողջ մարդկության համար: Ամեն օր Միավորված ազգերի կազմակերպությունը կերակրում է քաղցածներին ու ապաստան տրամադրում իրենց տները հարկադրաբար լքած մարդկանց: ՄԱԿ-ը պատվաստում է երեխաներին, որոնք այլապես կարող են մահանալ կանխարգելելի հիվանդություններից: ՄԱԿ-ը պաշտպանում է բոլոր մարդկանց իրավունքները՝ անկախ ռասայական, կրոնական, ազգային, գենդերային կամ սեռական պատկանելությունից: Մեր խաղաղասրահները հակամարտության առաջին գծում են, պատերազմող կողմերը մեր միջնորդների ջանքերով նստում են խաղաղ բանակցությունների սեղանի շուրջը, մարդասիրական ոլորտի մեր աշխատակիցները արիաբար գործում են վտանգավոր պայմաններում, որպեսզի տրամադրեն կենսական անհրաժեշտության օգնություն:

ՄԱԿ-ն աշխատում է յոթ միլիարդ մարդուց բաղկացած մարդկային ողջ ընտանիքի համար և հոգ տանում մեր միակ ու անկրկնելի տան՝ Երկիր մոլորակի համար: Եվ ՄԱԿ-ի բազմազան ու տաղանդավոր աշխատակազմն է, որ օգնում է կյանքի կոչել ՄԱԿ-ի կանոնադրությունը: ՄԱԿ-ի 70-րդ տարեդարձը նրանց անձնվիրությունը գնահատելու պահն է, ինչպես նաև առիթ՝ հարգանքի տուրք մատուցելու այն բազմաթիվ մարդկանց, որոնք իրենց պարտականությունները կատարելիս զոհել են առավելագույնը՝ իրենց կյանքը: Աշխարհը կանգնած է բազում ճգնաժամերին հանդիման, իսկ միջազգային հավաքական գործողության սահմաններÕ ¨ ցավալիորեն հստակ են: Եվ այնուամենայնիվ, ոչ մի երկիր կամ կազմակերպություն ի զորու չէ միայնակ դիմակայել մերօրյա մարտահրավերներին: Մենք պետք է շարունակենք առաջնորդվել ՄԱԿ-ի կանոնադրության հավերժական արժեքներով: Մեր ընդհանուր պարտքն է՝ «միավորել մեր ուժերն» ու ծառայել «մեզ՝ ՄԱԿ-ի ժողովուրդներին»:

Այս տարեդարձը նշելու նպատակով ամբողջ աշխարհում բազում շենքեր ու հուշարձաններ են լուսավորվում ՄԱԿ-ի դրոշի կապույտով: Եվ մինչ լույս ենք սփռում այս դարակազմիկ տարեդարձին՝ եկեք վերահաստատե՛նք ավելի լավ ու ավելի պայծառ ապագա ստեղծելու մեր հանձնառությունը»:  

Միավորված Ազգերի Կազմակերպությունը կամ ՄԱԿ-ը Միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման, երկրների միջև համագործակցության զարգացման նպատակով։ Նրա գործունեության հիմքերը և կառուցվածքը մշակվել են Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին հակահիտլերյան կոալիցիայի առաջատար անդամների կողմից։ «Միացիալ ազգեր» անվանումը առաջին անգամ օգտագործվել է 1942թ. Հունվարի 1-ին ստորագրված Միացիալ Ազգերի հռչակագրում։ ՄԱԿ-ի կանոնադրությունը հաստատվել է Սան-Ֆրանցիսկոյի կոնֆերանսում: Կանո նադրության ուժի մեջ մտնելու օրը` հոկտեմբերի 24-ը, նշվում է որպես Միացիա Ազգերի Կազմակերպության օր:

 

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds