Ռոհանի․ ԱՄՆ-ն թանկ կվճարի ԻՄԾ-ի մասին համաձայնագրից դուրս գալու դեպքում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն թանկ կվճարի, եթե նախագահ Դոնալդ Թրամփը իրականացնի իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրից դուրս գալու իր սպառնալիքները։ Այս մասին CNN –ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
«Նման համաձայնագրից դուրս գալը թանկ կնստի ԱՄՆ-ի վրա, ու ես չեմ կարծում, թե ամերիկացիները պատրաստ են վճարել նման բարձր արժեք իրենց համար անօգուտ որեւէ բանի համար»,- ասել է Ռոհանին։ Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմի նման գործողությունները «ոչ մի արդյունք չեն բերի ԱՄՆ-ին, բայց միաժամանակ կկրճատեն միջազգային վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



