Սեյրան Օհանյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
POLITICSՀունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիին:
Պարոն Օհանյանը շնորհավորել է դեսպան Տագուչիին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ և մաղթել է արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ Երևանում Ճապնոիայի դեսպանության հիմնելուց և դեսպանի նշանակումից հետ հայ-ճապոնական պաշտպանական համագործակցության զարգացման նոր հեռանկարներ կնախաձեռնվեն:
Դեսպան Տագուչին նշել է, որ ճապոնական կողմը պատրաստ է համագործակցությանը և հույս հայտնել, որ առաջընթացը կարձանագրվի մոտ ապագայում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



