Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Քաշաթաղի շրջանում երկու աշտարակ-բուրգեր են հայտնաբերվել

SOCIETY

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում երկու աշտարակ-բուրգեր են հայտնաբերվել, որոնցից մեկի տակ կան նաև աստիճաններ։ 
«Արմենպրես»-ի հետ  զրույցում այս մասին տեղեկացրեց գրող-հրապարակախոսլրագրողնկարիչ, «Շուշի» հիմնադրամի տնօրեն Բակուր Կարապետյանը։ 
«Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայագիտական հետազոտությունների հիմնադրամ»-ի հետ որոշվել էր, որ հնագիտության և ազգագրության ինստիտուտը մի արշավախումբ կազմակերպեր Արցախի նորահայտ ամրոցների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու համար։ Հնագիտության ինստիտուտից հնագետ Գագիկ Սարգսյանը նոր տեխնոլոգիաների միջոցով հայտնաբերել է մոտ 70 նորահայտ ամրոց։ «Շուշի» հիմնադրամը ձեռք բերեց դրոն սարքը՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Սրբազանի օգնությամբ։ Այս ամենից հետո մենք հատուկ ծրագրերով քարտեզներ կազմեցինք, որպեսզի աշխատանքներն ավելի հեշտ կարողանանք իրականացնել։ Մեզ միացան նաև Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի աշխատակից Արտակ Գնունին, ինչպես նաև հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Դանիելյանը, ով ավելի մասնագիտացած էր դրոնի օգտագործման մեջ»,- նշեց Կարապետյանը։ 
Հասնելով Քաշաթաղ՝ նրանք այնտեղ տեսել են կիկլոպյան շարվածքով, հզոր պատերով մի ամրոց, որն անխաթար է մնացել։ Բակուր Կարապետյանի խոսքով, «միջնադարը հետքեր չի թողել դրա վրա»։ 
«Այդտեղ հայտնաբերել ենք նաև մի հսկա աշտարակ, որից հետո տեսել ենք, որ դրա տակ կան նաև աստիճաններ, որոնք ձգվում են 70 մետր երկարությամբ։ Մի մարդ, ով Ամերիկայից ընտանիքով վերադարձել էր Հայաստան և դպրոցաշինությամբ էր զբաղվում, Քաշաթաղում հետաքրքրվեց մեր ծավալած գործունեությամբ և ասաց, որ ինքը միջոցներ ունի ու կարող է դրանք տրամադրել աշխատանքներ իրականացնելու համար։ Հնագիտության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը մեր արշավախմբի առաջարկով դարձավ խմբի ղեկավարը, և սկսեցինք պեղումները»,- պատմեց «Շուշի» հիմնադրամի տնօրենը։    
Նրա խոսքով՝ պեղավայրում մեծ հետաքրքրություն էին առաջացնում ոչ միայն կիկլոպյան շարվածքները, այլ նաև երկու աշտարակները և դրանց տակ գտնվող աստիճանավանդակները, որոնք առանձին հարթակներով էին։ 
«Տեղ-տեղ 3,5 մ բարձրություն ունեին այդ աստիճանները։ Դրանք, իհարկե, քայլելու աստիճաններ չէին, այլ հնարավոր է, որ ամեն մի հարթակ որևէ ծեսի նվիրված լինի, և գուցե այդ աշտարակի ամենաբարձր հարթակը զոհասեղան ունենա ու նվիրված լինի արևին։ Այս ամենն, իհարկե, դեռ պետք է ճշտել և մանրամասն ուսումնասիրել»,- ընդգծեց Բակուր Կարապետյանը։ 
Այդ ամրոցներն իրենց տեսակներով ագորա (ժողովատեղի- հրապարակ) և զիկուրատ (բազմաստիճան պաշտամունքային կառույց) են։ Ագորան գտնվում է Քաշաթաղի շրջանի Միրիկ և Մոշաթաղ գյուղերի մեջտեղում տեղակայված մի լեռան վրա։ Նրա կարծիքով, այդ ամրոցները ամենայն հավանականությամբ երկաթե դարի ժամանակաշրջանի կառույցներ են։ Երկու աշտարակները գտնվում են իրարից 50-60 մ հեռավորությամբ։ 
«Սրանք այնպիսի հզոր կառույցներ են, որ չէին կարող պատկանել որևէ իշխանի։ Կարծում եմ, եղել են հոգևոր-վարչական կենտրոններ։ Այդ ամրոցի շուրջը բոլոր բարձունքների վրա տեղակայված են բերդեր, ամրոցներ, դիտակետեր, և երևում է, որ ամեն ինչ մի կենտրոնից է կառավարվել։ Այնտեղ կան նաև մի շարք իշխանական դամբարաններ, որոնք անհրաժեշտ է պեղել։ Դրանք պեղելով՝ շատ նյութեր կհայտնաբերվեն, և դրանց միջոցով տարբեր բաներ կարելի է բացահայտել»,- ասաց գրող-հրապարակախոսը։ 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board