Հայերը միմյանցից նեղանալու իրավունք չունեն. վարչապետ
POLITICSՀայերը միմյանցից նեղանալու իրավունք չունեն, նրանք պետք է հաղթահարեն դժվարությունները: Այս մասին սեպտեմբերի 19-ին Երեւանում ընթացող Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մենք միմյանցից նեղանալու իրավունք չունենք: Պետք չէ վատից կառչել: Եթե նույնիսկ ամեն մեկը չունի մեղքի բաժին, ապա մեզանից ամեն մեկը կարող է մի փոքր ավելին անել: Մեզ առաջադեմ եւ զարգացած երկիր է պետք, որը աշխարհի բոլորի հայերին ձգող կենտրոն կդառնա: Մենք չպետք է պատրանքներ ունենանք: Անհրաժեշտ է դրանք հաղթահարել եւ պատկերացնել, թե ինչպիսի վիճակում ենք եւ ինչ կարող ենք անել: Անհրաժեշտ է միավորել բոլոր նրանց, ով անտարբեր չէ իր հայրենիքի եւ ժողովրդի նկատմամբ»,- ասաց Կարապետյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



