Արցախի նախագահը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ
INTERNATIONAL NEWSԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Երեւան քաղաքում սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, գործադիր տնօրեն Բրայան Արդունու եւ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից :
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին եւ մեր հանրապետությունում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը տարբեր հարթություններում Արցախին սատարելու գործում՝ բարձր գնահատելով կազմակերպության հայրենանվեր եւ արհեստավարժ ծառայությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



