Խոշոր հրդեհ սահմանապահ Դովեղ գյուղում
SOCIETYԱյսօր երեկոյան ժամը 18:00-ից սկսված այրվում են Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի սահմանապահ Դովեղ գյուղի անտառները:
Ենթադրվում է, որ կրակի առաջացման պատճառ է դարձել ադրբեջանցիների՝ իրենց արտերը այրելը: Քանի որ Դովեղը Ադրբեջանին շատ մոտ է գտնվում քամու արդյունքում իրենց կողմում արված կրակը տարածվել է մինչև Դովեղ գյուղ:
Դեպքի վայր է ժամանել 2 մարտական հաշվարկ և փորձում են մարել կրակը, սակայն արդյունք դեռ չկա: Կրակը շարունակում է ակտիվ կերպով առաջ ընթանալ:
Videolur.info-ի տեղեկությունների համաձայն գյուղացիները անհանգստության մեջ են, եթե կրակը մարել չլինի արդյունքում կայրվեն գյուղացիների խաղողի այգները, որոնք նրանց եկամտի աղբյուրն են հանդիսանում:


1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



