Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Ռուսները ասֆալտի որակն ու թերությունները գնահատող սարք են ստեղծել

INTERNATIONAL NEWS

Ռուսական «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ընկերությունը ստեղծել է մի սարքավորում, որը հնարավորություն է տալիս գնահատելու ասֆալտի որակը, դրա հաստությունը: Սարքավորման միջոցով հնարավոր է լինում պարզել, թե ճանապարհի որ կետում որքան է ասֆալտի հաստությունը, ինչ նյութեր են օգտագործվել, քանի սմ է կազմում ասֆալտը, քանի սմ՝ շեբենը, կան արդյոք թերություններ կամ գուցե գետնի տակ ջրեր են կուտակվել ջրահեռացումը նորմալ կերպ չկատարելու արդյունքում: Այս մասին «Փաստ»–ին հայտնեց ընկերության տնօրենի տեղակալ Վլադիմիր Գորնը:

«Кондор» անունը ստացած ճանապարհային ծածկի վերահսկման համակարգը «Ռոսատոմի» գյուտն է, սակայն այն միայն թղթի վրա չէ, արդեն իսկ կա պիլոտային կոմպլեքս, որն օգտագործվել է Ռուսաստանում, ստուգումներ է իրականացրել ճանապարհների վրա: Այդ կոմպլեքսի միջոցով ստուգվել են Ռուսաստանի նոր կառուցված ճանապարհները:

Կոմպլեքսի աշխատանքը կայանում է հետևյալում. կա հատուկ միկրոավտոբուս, որի վրա ամրացվում է այդ ամբողջ սարքավորումը, և իրական ժամանակի ռեժիմում, երբ ավտոմեքենան գնում է 60 կմ/ժամ արագությամբ, սարքը կարող է սկանավորել, թե ինչ է գտնվում ախտորոշում իրականացնող սարքի տակ՝ մինչև 3 մ խորության վրա:
Ըստ Գորնի՝ որպես կանոն, դա բավարար է ամբողջությամբ ցույց տալու ճանապարհի տակ կատարված աշխատանքները կոնկրետ տեղում, և տվյալներ փոխանցել ճանապարհների որակի գնահատում կատարող ընկերություններին:

Իսկ ինչ վերաբերում է արդեն իսկ գործող ճանապարհներին, ապա այսպիսի ախտորոշումը թույլ է տալիս ավելի ճշգրիտ վերանորոգում իրականացնել, հստակ գնահատական տալ, առանց որևէ հատված քանդելու հասկանալ, թե ճանապարհի որ մասը շտապ վերանորոգման կարիք ունի, այդ վերանորոգումը ինչ ծավալներ կկազմի, ինչպիսի թաքնված թերություններ կան, որ կարելի է արդեն այս պահին շտկել: Այս դեպքում կապալառուն վերանորոգման ժամանակ ճանապարհը փակելուց հետո չի բացահայտում այդ խնդիրները, այլ մինչ նշված վայր հասնելը արդեն իսկ տեղյակ է լինում աշխատանքների ծավալի ու տեղի մասին՝ հնարավորություն ունենալով վերցնել անհրաժեշտ տեխնիկան ու նյութերը: Սա թույլ է տալիս առավելագույնս արագ շտկել խնդիրները:

Վլադիմիր Գորնի խոսքով՝ իրենք արդեն պատրաստ են վաճառել սարքավորումը: «Փաստ»–ի հարցին, թե գնորդներ արդեն ունե՞ք, պատասխանում է. «Հետաքրքրվողներ, իհարկե, կան: Դեռևս սարքավորումը փորձարկել ենք միայն Ռուսաստանի ճանապարհների վրա, բայց պատրաստ ենք խոսել այլ ընկերություններին մատակարարելու վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է սարքավորման արժեքին, ապա ըստ Գորնի՝ բանակցությունների ավարտից հետո միայն հստակ կարելի է ասել, սակայն այն գնահատվում է 100–200 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում՝ կախված կոնֆիգուրացիայից:
«Այն իր մեջ արդեն ներառում է ավտոմեքենա, որի վրա ամրացվում է սարքավորումը: Այն արդեն պատրաստի շարժական լաբորատորիա է»,– նշեց մեր զրուցակիցը:
Հարցին էլ, թե Ռուսաստանի ճանապարհները փորձարկելուց հետո ինչպիսի՞ արդյունքներ ստացան, Վլադիմիր Գորնը պատասխանեց, որ իրենց նպատակը մեղավորներ կամ անհամապատասխանություններ գտնելը չէ, այլ ասֆալտի շերտի տակ կատարվող երևույթների օբյեկտիվ պատկերը տալ:

«Սա լավ միջոց է ճանապարհը կառուցապատողների համար՝ իրենք իրենց ստուգելու տեսանկյունից: Ես կարծում եմ, որ աշխարհում չկա ոչինչ իդեալական, և յուրաքանչյուր աշխատանք կարող է ունենալ իր թերությունները: Ճանապարհային շինարարության և ոչ մի կապալառու երևի թե չունի պահանջ առաջին անգամից իդեալական արդյունք ստանալ: Դրա համար էլ իրենք վերստուգում են: Նրանք պետք է հնարավորություն ունենան մինչ պատվիրատուին ճանապարհը հանձնելը, բոլոր նյուանսները վերացնել: Այսինքն՝ սա պատժամիջոց չէ, որպեսզի պատվիրատուն գա, գտնի անհամապատասխանություններ ու մեղավորներ, և պատժի վերջիններին»,– եզրափակեց Գորնը:

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia