Իրաքը զորք է ուղարկում քրդական Քիրկուկ
INTERNATIONAL NEWSPast.am.Իրաքը ռազմական տեխնիկա և զորք է ուղարկում Քիրկուկի մատույցներ՝ մոբիլիզացնելով նաև Ալ–Հաշդ ալ–Շաաբի շիա աշխարհազորին՝ հաղորդում են իսրայելական աղբյուրները, հավելելով, որ Իրանի կողմից հովանավորվող այս խմբավորումը, քրդերի՝ անկախության հանրաքվեից չհրաժարվելու պարագայում, կմասնակցի Քիրկուկում ծավալվելիք ռազմական գործողություններին, ինչի մասին կենտրոնական կառավարությունն էր օրերս հայտարարել: Ի դեպ, Բաղդադի կենտրոնական կառավարությունը հընթացս նաև պաշտոնազրկել է Քիրկուկի նահանգային խորհրդի ղեկավարին, որն աջակցել էր Քիրկուկի անկախական տրամադրություններին: Հավելենք նաև, որ Իրաքի Գերագույն դաշնային դատարանն արգելել էր Իրաքի քրդական ինքնավարությունում անկախության հանրաքվեի անցկացումը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



