Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներն ամփոփել են աշխատանքի արդյունքները

SOCIETY

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի աշխատանքները ամփոփվել են սեպտեմբերի 20-ին, մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Համաժողովի լիագումար նիստը վարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարը նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հոգածության ներքո են անցել համաժողովի կազմակերպչական աշխատանքները:

Սփյուռքի նախարարը շեշտեց, որ համաժողովին հնչած բոլոր առաջարկությունները, նկատառումներն ու դիտողությունները կուսումնասիրվեն և արծարծված խնդիրները լուծումներ կստանան: «Համաժողովի բոլոր զեկուցումները կամբողջացվեն, որից հետո կկազմվի և լույս կտեսնի համաժողովի զեկուցումների ժողովածուն», - նշեց նա:

Այնուհետև նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց «Հայապահպանության  հիմնախնդիրներ» ուղղությանքննարկումների  արդյունքները:

Անդրադառնալով Սփյուռքի ուծացման խնդիրներին՝ նախարարը նշեց. «Մեր շատ հայրենակիցներ հեռանում են համայնքային կյանքից, ինչի արդյունքում արագանում է ուծացման գործընթացը։ Մյուս կողմից հային բնորոշ է օտար իրավիճակներում արագ ինտեգրվելու հատկությունը, ինչի արդյունքում օտար երկրներում մենք ունենք բազմաթիվ հաջողակ հայեր և հպարտանում ենք նրանց ձեռքբերումներով: Անցնող օրերին բոլորի խոսք ու զրույցում հայ ինքնության պահպանության հարցերն էին: Համաշխարհայնացման ներկա պայմաններում Սփյուռքումընթացող ուծացման գործըն­թացներն ընդունել են աննախադեպ ծավալներ: Հայկական ինքնութ­յու­նը դարձել է խոցելի. փակվում են հայկական դպրոցները, նվազում է մայրենի լեզվով խոսողների թիվը, ավելանում են խառնամուսնությունները, ինչի հետևանքով վնաս­վում են հայ ինքնության արմատները, ջլատվում է հայկական համայնք­նե­րի ներուժը»:

Նախարարը շեշտեց, որ Հայոց պետությունը իրականացնում է մասնագետների պատրաստմանը և վե­րա­պատրաստմանը, դասագրքերի Հայաստանում տպագրելուն և Սփյուռքի համայնքներ առաքելուն, արա­գացված դասընթացներ կազմակերպելուն, մեկօրյա դպրոցների ստեղծմանն աջակ­ցելուն ուղղված ծրագրեր:

Խոսելով հայապահպանությանը ու Սփյուռքի ներուժի հայտնաբերմանն ուղղված Սփյուռքի նախարարության մյուս ծրագրերիմասին՝ նախարարը նշեց, որ դրանցում Սփյուռքի մեր հայրենակիցների ակտիվ ներգրավվածությունը վկայում է, որ Հայաստանը համայն հայության Հայրենիքն է: «Ասածիս փայլուն վկայությունն են Հայրենիք-Սփյուռք, ինչպես նաև մասնագիտական համահայկական համաժողովները, որտեղ քննարկվում, վեր են հանվում և իրենց լուծումներն են գտնում հայությանը հուզող ամենատարբեր խնդիրները», - հավելեց նա:

Անդրադառնալով Սփյուռքում մայրենիի նահանջի հարցին՝ նախարարն ընդգծեց. «Լեզուն ազգային ինքնությանպահպանման հիմքն է, իսկ լեզվի մոռացությունն ազգային ինքնության կորստի ուղիղ ճանապարհ է: Լեզուն ուծացումը կանխող հիմնական միջոցներից է, աշխարհի ցանկացած ծայրում հայ հանրությանը միավորող, համախմբող գլխավոր գործոնը, քանի որ աշխարհում հայերենի կրողը, պահպանողը, զարգացնողը միայն հայ ազգն է, հայոց պետությունը. ուրիշ ու՞մից պահանջենք: Հետևաբար, այսօր պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ մայրենին պահպանելու, հարստացնելու և սերունդներին անաղարտ փոխանցելու համար»:

Սփյուռքի նախարարը նշեց, որ համաժողովի մասնակիցներն առանձնակի անհանգստությամբ անդրադարձան արևմտահայերենի պահպանության խնդրին: «Արևմտահայերենի՝ միասնական քերականությամբ ուսուցման բացակայությունն ազգային վարժարաններում, դրանցում աշակերտների թվի հետզհետե պակասելը, արևմտահայերենի նկատմամբ անբավարար հոգածությունը վտանգում են դրա հետագա գոյությունը և կրթական, հաղորդակցական գործառույթները: Անհրաժեշտ է մշակել համալիր ծրագիր մայրենի լեզվի պահպանման, լեզվամտածողության զարգացման, ազգային կրթական հաստատությունների ընդլայնման ուղղությամբ», - շեշտեց նախարարը:

Սփյուռքի նախարարը նկատեց, որ մեծ թվով հայկական վարժարաններում ուսուցման մեթոդները արդիական չեն, ավանդական են և ուսուցչակենտրոն: Բացակայում է բարձր տեխնոլոգիաների կիրառումը, կրթական ծրագրերը գրեթե չեն բարեփոխվել, դպրոցական դասագրքերը չեն համապատասխանում պահանջներին: Ուստի հայ դպրոցը հավաքական ջանքերով պետք է ապրի Սփյուռքում՝ դառնալով ուսուցման ժամանակակից մեթոդների և ձևերի կրող: «Օրակարգային է հայոց լեզվի ուսուցիչների սերնդափոխության հարցը, երիտասարդ ուսուցիչների խիստ պակասը. հայկական դպրոցների ուսուցիչների մեծ մասն արդեն աշխատում է 30-40 տարի, իսկ նրանց փոխարինողների պատրաստման հատուկ ծրագիր չկա: Հայաստանի բուհերում պետպատվերի շրջանակներում նախատեսված քանակով նպատակային ուսուցման համար համայնքներից երիտասարդներ չեն ուղարկվում, և համայնքային կազմակերպություններն այն չեն համարում իրենց կարևոր գործը», - ընդգծեց գերատեսչության ղեկավարը:

Խոսելով մշակութային խնդիրների մասին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ հայ մշակույթը հոգևոր ամենամեծ ուժն է աշխարհասփյուռ հայությանը հայ պահելու համար: «Պատահական չէ, որ եկեղեցուց, դպրոցից հետո հայ համայնքներում ստեղծվում են երգի, պարի խմբեր, մշակութային կենտրոններ, որոնք կարևոր հայապահպան դերակատարություն ունեն: Համայնքների աշխատանքների յուրօրինակ ստուգատես է Երևանում երկու տարին մեկ անգամ կազմակերպվող «Իմ Հայաստան» մշակութային փառատոնը, որի նպատակն է Հայաստան-Սփյուռք-Արցախմշակութային գործակցության խթանումը և զարգացումը, ազգային ինքնության պահպանումը, զբոսաշրջությանխթանումը, Հայաստանի վերաբերյալ սփյուռքահայերի իրական կարծիքի ձևավորմանն աջակցությունը, Հայաստան-Սփյուռք գործակցության կառուցակարգերի ստեղծումը», - հավելեց նա:

Նախարարը նշեց, որ համաշխարհայնացման, ազատականացման, տարբեր մշակույթների ու քաղա­քա­կրթությունների փոխներթափանցման պայմաններում հայ ինքնության կերտումը, ազգային ինքնագի­տակ­ցության ապահովումն ու խո­րա­ցումը ենթադրում են ջանքերի ամենօրյա լարում: «Այդ ջանքերի կիզակետում հայ երիտասարդությունն է՝ ազգային ինքնության շարունակականության ապահովման հիմնական երաշխավորը: Ուստի  պետական գրեթե բոլոր ծրագրերը նպատակաուղղված են հայ երիտասարդությանը Հայրենիքի հետ կապելուն, հայրենաճանաչությանը, ազգային արժեքների նկատմամբ սեր և պատասխանատվություն սերմանելուն, մայրենի լեզվի իմացությանը», - ընդգծեց նա:

Նախարար Հրանուշ Հակոբյանը խոսեց նաև արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդիրների մասին՝ նշելով. «Ներկայումս Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով կազմալուծման եզրին են հայկական երբեմնի ստվար համայնքները, բազմահազար մեր հայրենակիցներ դարձել են փախստական, որը բոլորիս մտահոգության առարկան է: 22 հազար հայ Սիրիայից տեղափոխվեց Հայաստան, և հայոց պետությունը ստեղծեց հնարավոր բոլոր պայմանները նրանց կրթության, աշխատանքի, սոցիալական խնդիրների լուծման համար: Սիրիական ճգնաժամի առաջին օրերից Սփյուռքում սիրիահայերին օգնելու նպատակով սկսվել են տարբեր շարժումներ»: Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի ավանդական կուսակցություններին, ՀԲԸՄ-ին, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությանը, Հայ եկեղեցուն և տասնյակ կառույցներին, կազմակերպություններին, անհատ բարերարներին, որոնք հայոց պետության հետ համագործակցաբար օգնեցին և մինչ օրս աջակցում են Սիրիական ճգնաժամի արդյունքում կարիքի մեջ հայտնված սիրիահայերին:  

Ամփոփելով խոսքը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մեր երկրին և հայապահպանությանն ուղղված բոլոր մարտահրավերները հայ ժողովուրդը կարող է դիմագրավել միայն հայոց կառավարության և սփյուռքյան կազմակերպությունների, հատկապես Հայ եկեղեցու և համահայկական կառույցների սերտ համագործակցությամբ և համատեղ ջանքերով:

«Մեր ազգային ամենագլխավոր նպատակը, երազանքը պետք է դառնա «Հզոր Հայաստան» կառուցելը, և հայկական բոլոր հատվածները պարտավոր են մշակել դրան հասնելու ծրագրեր` յուրաքանչյուր հայի ներգրավելով այդ շարժման մեջ: Հայոց պետության և հայ ժողովրդի կենսագործունեության գաղափարական հենքը պետք է դառնա «Հզոր Հայաստանի» կառուցման գաղափարը», - իր խոսքը եզրափակեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցների հայտարարության տեքստն ընթերցելու համար բեմ հրավիրելով ՀՕՄ-ի կենտրոնական վարչության անդամ Ալեսյա Բեջանյանին  (Հայաստան)»:

 

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice