Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Վարդենիս քաղաքում շուքով նշվեց Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը

SOCIETY

Սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում շուքով նշվեց Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 26-րդ տարեդարձը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Հրանտ Մադաթյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանը, մարզի իրավապահ մարմինների եւ համայնքների ղեկավարներ, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների , կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, հյուրեր:

Միջոցառման մասնակիցները մարզպետ Կարեն Բոթոյանի գլխավորությամբ նախ ծաղիկներ խոնարհեցին Մեծ Հայրենականում եւ Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը նվիրաբերած վարդենիսցի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշարձաններին, ապա Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Հանրապետական Մաղթանքի արարողությանը, որն անցկացվեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի ղեկավարությամբ եւ հոգեւոր դասի մասնակցությամբ:

«Թող ամուր մնան մեր երկրի սահմանները, երկինքը՝ խաղաղ: Մաղթում եմ, որ մեր զինվորներն անփորձանք ավարտեն իրենց ծառայությունը, որ մեր հայրենիքը ծաղկի ու զորանան մեր ժողովրդի ստեղծագործ մտքով ու ուժով»,-իր առաջնորդական մաղթանքը հղեց Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Պետական այրերն այնուհետ ընդունեցին տոնական շքերթը. քաղաքի կենտրոնական փողոցով հանդիսավոր երթով անցան Վարդենիսի եւ հարակից համայնքների դպրոցականները եւ ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի զինծառայողները: Միջոցառման մասնակիցները օգտվեցին բանակային բացազատված դաշտային խոհանոցից, դիտեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության ստորաբաժանման փրկարարների ցուցադրական ելույթները, ինչպես նաեւ՝ Վարդենիս քաղաքի ստեղծագործական կենտրոնների սաների քանդակագործական, գեղանկարչական, ձեռագործ եւ այլ բնույթի աշխատանքները, որոնք նվիրված էին ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձին:

«Հայաստանի Անկախությունն արժևորվում է այնքանով, որքանով որ հայ ժողովուրդը դարեր շարունակ զուրկ է եղել պետականությունից: Մեր սերունդը երջանիկ է, քանի որ ձեռք է բերել դարերով երազած այդ անկախությունը: Մենք այսօր հպարտ ենք, որ ունենք Հայոց Եռագույնը, ՀՀ Զինանշանը եւ պետական Օրհներգը: Սրանք անփոխարինելի արժեքներ են, որը մենք պարտավոր ենք պահպանել եւ փոխանցել գալիք սերունդներին»- իր շնորհավորանքի խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:

Տոնակատարությունը եզրափակվեց հայկական էստրադայի աստղերի ներկայացրած համերգային ծրագրով:

Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ բադալյանի հավաստմամբ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումները սեպտեմբերի 21-ին կշարունակվեն Գեղարքունիքի մարզի մնացած քաղաքներում ու գյուղերում, կրթամշակութային հաստատություններում:

Խոսրով Խլղաթյան

Wildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”