«Մարիան» հոսանքազրկել է Պուերտո Ռիկո կղզին
INTERNATIONAL NEWS«Մարիա» փոթորիկը էլեկտրականությունից զրկել է 3․5 մլն մարդու Պուերտո Ռիկոյում։ BBC-ի փոխանցմամբ՝ ամբողջ կղզում չկա էլեկտրականություն։ ԱԴ հարցերով վարչության ներկայացուցչի խոսքով՝ փոթորիկը վնասել է ամեն ինչ իր ճանապարհին։ «Մեր կողմից ստացվող տեղեկությունները հուսադրող չեն»,- ասել է նա՝ մարդկանց կոչ անելով մնալ տանը։
Ավելի վաղ Պուերտո Ռիկոյի նահանգապետը նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել էր այդ կղզին հայտարարել աղետի գոտի՝ ուժեղ ջրհեղեղների ու քամիների կապակցությամբ։
Նշենք, որ Դոմինիկա կղզում փոթորկի հետեւանքով 7 մարդ է զոհվել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



