Բարսելոնի ֆուտբոլային ակումբը դատապարտել է Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեին խոչընդոտելու փորձերը
SPORTԲարսելոնի ֆուտբոլային ակումբը դատապարտել է Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեին խոչընդոտելու փորձերը, հայտնում է AP-ն։
Աշխարհահռչակ ֆուտբոլայի ակումբը հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Իսպանիայի իշխանությունները ակտիվացրել են գործողությունները ՝ հոկտեմբերի 1-ին ծրագրված անկախացման մասին հանրաքվեն տապալելու ուղղությամբ։
Կատալոնիայի իշխանությունները խոստացել են անցկացնել հանրաքվեն՝ չնայած 12 կատալոնցի պաշտոնյաների ու պետծառայողների կալանավորումներին։
«Բարսելոնայի» հայտարարության մեջ ասվում է, որ ակումբը դատապարտում է ցանկացած գործողություններ, որոնք կարող են խոչընդոտել իրավունքների ազատ իրականացմանը։ Այն նաեւ աջակցություն է հայտնում կատալոնցիների մեծամասնության կամքին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



