Մոսկվայի բնակիչը ողջ է մնացել գլխին ստացած կացնի 11 հարվածից հետո
INTERNATIONAL NEWSՄոսկվայում ոստիկանները երկու կասկածյալի են ձերբակալել երիտասարդի նկատմամբ հարձակում իրականացնելու գործով:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությանը, կասկածյալներից մեկը կացնի 11 հարված է հասցրել տուժածի գլխին և գողացել նրա բջջայինը:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին Կոպտևսկի փողոցում: Չարագործը տղամարդուն է մոտեցել մեջքի կողմից և հարվածել է սև փաթեթավորված առարկայով, որն, ինչպես պարզվել է, կացին է եղել: Տղամարդն ու ուշաթափվել է ընկել գետնին, որից հետո ևս 10 հարված է ստացել գլխին:
Տուժածին հոսպիտալացրել են: Որոշ ժամանակ անց օրինապահներին հաջողվել է հայտնաբերել և ձերբակալել կասկածյալներին: Նրանք 22 ամյա երիտասարդ և նրա 19-ամյա ընկերուհին են եղել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



