Մոսկվայից Գյումրի ուղևորվող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիում
INTERNATIONAL NEWSՄոսկվայից Գյումրի թռչող օդանավը արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Միներալնիե Վոդի քաղաքում՝ ծխող ուղևորի պատճառով:
Ինչպես հայտնում է Вести-ն, «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող Boeing-ը դադարեցրել է թռիչքը, քանի որ ուղևորներից մեկը սկսել է ծխել թռիչքի ժամանակ և հրաժարվել է ենթարկվել բորտուղեկցորդների պահանջներին:
Արտակարգ ծառայությունների աղբյուրի հաղորդմամբ՝ Boeing-737 օդանավի հրամանատարը «Վնուկովո» օդանավակայանից Գյումրի թռչելիս արտակարգ վայրէջք կատարելու թույլտվություն է խնդրել: Քիչ անց օդանավը վայրէջք է կատարել մոտակա օդանավակայանում:
Նշվում է, որ այնտեղ անկարգ ուղևորին պետք է դիմավորեին իրավապահ մարմինները, իսկ օդանավը պետք է շարունակեր չվերթը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



