Դոմինիկանայում 15 մարդ է զոհվել՝ կղզին խոցած դարի հզորագույն փոթորկի պատճառով
INTERNATIONAL NEWSԴոմինիկյան Հանրապետությունում մոլեգնող «Մարիա» փոթորկի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 20-ը անհետ կորած են համարվում:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ մեջբերելով Կարիբյան կղզու վարչապետի հայտարարությունը, հրաշք է, որ զոհերի թիվը հարյուրավորի չի հասնում:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ահագնացող փոթորկի պատճառով երկրի 22 նահանգում վտանգի առավելագույն կարմիր աստիճան էր սահմանվել:
Փոթորիկը Դոմինիկանա հասնելուց առաջ ավերածություններ է գործել հարևան Պուերտո Ռիկո և Անտիգուա կղզիներում:
Վարչապետի խոսքով՝ բազմաթիվ տներ են ավերվել, դպրոցներ են քանդվել և հեռուստահաղորդակցությունն է խափանվել: Կղզու գլխավոր հիվանդանոցը մնացել է առանց էլեկտրականության:
Կղզու ղեկավար Ռիկարդո Ռոսելլոն փոթորիկը բնութագրել է որպես «ամենակործանարարը վերջին հարյուրամյակում»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



