Տոտենհեմի գլխավոր մարզիչ. Քեյնը ցանկանում է շարունակել ելույթները մեր ակումբում
SPORTԼոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գովեստի խոսքեր է հղել իր թիմի հարձակվող Հարի Քեյնի հասցեին:
«Ես միշտ էլ ասել եմ, որ Հարին սիրում է «Տոտենհեմը» և պատրաստվում է ելույթները շարունակել մեր թիմում: Նա ցանկանում է երկար ժամանակ այստեղ մնալ:
Նա միակ անգլիացի ֆուտբոլիստն է տարվա լավագույնների հավակնորդների ցանկում: Դա ապացուցում է, որ Հարին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերում «FourFourTwo»-ն:
Հիշեցնենք, որ Քեյնն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 խաղի, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



