ԱՄՆ-ում Էրդողանի ելույթը ցուցարարների կողմից երկու անգամ ընդհատվել է
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում մուսուլման համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տհաճ անակնկալի է եկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, հավաքվածների առջև ելույթի ժամանակ Էրդողանի դեմ հանդես եկող մի խումբ անձինք վեր են կացել իրենց տեղերից ու տարբեր կոչերով հանդես եկել:
Նշվում է, որ միջադեպի ընթացքում Թուրքիայի նախագահի ելույթը երկու անգամ ընդհատվել է:
Էրդողանի ընդդիմադիրները փորձել են նաև պաստառ բարձրացնել, սակայն անվտանգության աշխատակիցները նրանց դժվարությամբ դուրս են բերել սրահից:
ԱՄՆ ոստիկանությունը ցուցարարներից մեկին ձերբակալել է: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարները եղել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմնակիցները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



