ՀՀ Նախագահը Գլեյդիս Բերեջիկլյանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով
SOCIETYՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեյդիս Բերեջիկլյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբ, Բերեջիկլյանին պարգևը տրվել է. «պետական և հասարակական-քաղաքական գործունեության համար, ինչպես նաև դիվանագիտության, իրավունքի և քաղաքականության ոլորտներում նշանակալի ներդրման համար»:
Բերեջիկլյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածների երրորդ սերունդն է և առաջին ավստրալահայ գործիչը, ով Ավստրալիայում զբաղեցրեց նահանգային վարչապետի պաշտոն: Մինչ այդ պաշտոնը ստանձնելը Բերեջիկլյանն աշխատել է որպես Նոր Հարավային Ուելսի ֆինանսների նախարար:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



