Հնդկաստանում Ուկրաինայի դեսպանից հեռախոսը գողացել են, երբ նա սելֆի էր անում
INTERNATIONAL NEWSԴելիի կենտրոնում անհայտ անձը Հնդկաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Պոլիխայից գողացել է հեռախոսը, երբ դիվանագետը սելֆի էր անում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը։
Նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել միջնադարյան Կարմիր ամրոցում, որը զբոսաշրջիկների սիրված վայրերից է։
«Նրա հեռախոսը խլել են, երբ նա սելֆի էր անում։ Անհայտ անձը մոտեցել է նրան ու խլել հեռախոսը»,- հայտնել են ոստիկանությունից։
Ճշգրտում են, որ Պալիխան այդ պահին մենակ է եղել։ Տեղի ունեցածից հետո նա չարագործին նկարագրել է ոստիկանությունում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



