Սաուդյան Արաբիայում հոգեւորականին արգելել են քարոզել կանաց ուղեղի մասին ելույթից հետո
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայում հոգեւորականին արգելել են քարոզել այն բանից հետո, երբ նա հայտարարել էր, թե կանայք չեն կարող մեքենա վարել, քանի որ նրանց ուղեղը կրճատվում է մինչեւ մեկ քառորդ, երբ նրանք խանութներում գնումներ են անում, փոխանցում է Reuters-ը։
Սաադ ալ Հիջրին հեռացվել է կրոնական գործունեությունից, քանի որ նրա ելույթներում մեկնաբանություններ են եղել, որոնք ստորացնում են մարդկային արժեքները։
Սաուդյան Արաբիայում կանանց արգելված է մեքենա վարել։ Եվ խոսելով մեքենա վարող կանանց մասին՝ Ալ Հիջրին հարցադրում է արել, թե տղամարդուն վարորդական իրավունք կտա՞ն, եթե նա ուղեղի կեսով է մտածում շուկա գնալիս։ Բնականաբար ոչ։ Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է դա տալ կնոջը, որը միայն ուղեղի կեսն ունի, իսկ երբ գնում է խանութ, ապա դրանից եւս կեսն է կորցնում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



