Թուրքիայում միգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 15-ի
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Քեֆքեն քաղաքի շրջանում՝ Սեւ ծովի ափերին, մոտորանավակի խորտակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Այս մասին ուրբաթ հայտնել են նահանգի առափնյա ծառայությունից։ Ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նախնական տեղեկություններով՝ փրկվել է 40 մարդ, 15-ը զոհվել է։ Առափնյա ծառայությունը շարունակում է 13-15 անհետ կորածների որոնումները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Անօրինական միգրանտները Թուրքիան օգտագործում են որպես տարանցիկ տարածք դեպի Եվրոպա։ Որպես կանոն միգրանտները փորձում են ծովային ճանապարհով հասնել Էգեյան ծովի ափերին՝ Հունաստան կամ Սեւ ծովով Բուլղարիա եւ Ռումինիա։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



