Փարիզի իշխանությունները որոշել են կանաչապատել Մոնպառնաս աշտարակը
INTERNATIONAL NEWSՖրանսիացի ճարտարապետների թիմը շահել է միջազգային մրցույթն ու արժանացել Փարիզի գլխավոր կառույցներից մեկին երկրորդ կյանք տալու իրավունքին:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, Մոնպառնաս աշտարակը մայրաքաղաքի բնակիչների համար ամենից քիչ սիրելի տեսարաններից է: Կառույցին նոր տեսք տալու համար քաղաքային իշխանությունները ճարտարապետական նախագծերի մրցույց են կազմակերպել, որում հաղթող է ճանաչվել ֆրանսիական ընկերությունը:
Ճարտարապետների խոսքով՝ աշտարակը նման չէ մայրաքաղաքային այլ կառույցների, և այն ժամանակակից և օգտակար ու հարմարավետ դարձնելն ավելի բարդ է:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նախագծի շրջանակներում արված աշխատանքը բնակիչները կտեսնեն 2023-ին միայն, սակայն նախագծի էսքիզներն արդեն հասանելի են: Ճարտարապետները խոստանում են աշտարակը դարձնել «շնչող և թափանցիկ»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



