Բակո Սահակյանը մասնակցել է «Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական արշավին
SOCIETYԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է «Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական արշավին՝ Մխիթարաշեն-Քարին տակ երթուղով: Ինչպես Արմենպրես-ին փոխանցեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, արշավի մասնակիցները Քարին տակ գյուղուÕ ´ ծաղիկներ են դրել Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հուշակոթողին:
Երկրի ղեկավարը կարեւորել է երիտասարդների դերը երկրի կյանքում՝ նշելով, որ հայրենասեր եւ բազմակողմանի գիտելիքներով զինված երիտասարդությունը հայրենիքի սահմանները պաշտպանող ու նրա ապագան կերտող ամենաակտիվ զանգվածներից է: Նա շեշտել է, որ պետությունն այսուհետ էլ ուշադրության կենտրոնում է պահելու երիտասարդությանն առնչվող հիմնախնդիրները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



