Հունահռոմեական ոճի ըմբիշները ևս երկու մեդալ են նվաճել բանակայինների աշխարհի առաջնությունում
SPORTԼիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը հայ ըմբիշները նվաճեցին ևս 2 մեդալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: 130 կգ քաշային կարգում Էդգար Խաչատրյանը եզրափակչում զիջեց մրցակցին և բավարարվեց արծաթե մեդալով, իսկ 80 կգ քաշային կարգի Ռաֆայել Մանուկյանը հաղթեց բրոնզե եզրափակչում: Բրոնզե մեդալից մեկ քայլ հետ մնաց 85 կգ քաշային Արգիշտի Աբգարյանը:
Այսպիսով՝ մեր ըմբիշները հայրենիք են վերադառնում 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով: Հիշեցնենք, որ նախօրեին բանակայինների ԱԱ-ի չեմպիոն էր դարձել 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, իսկ 71 կգ քաշային Արմեն Հակոբյանը դարձել էր արծաթե մեդալակիր:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



