Մեքսիկայի ափերին հզոր երկրաշարժ է գրանցվել
INTERNATIONAL NEWSՄեքսիկայի ափերից ոչ հեռու 5.8 մագնիտուտ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանության կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են մեքսիկական Պարեդոն քաղաքից 48 կմ հարավ-արևմուտք ընկած հատվածում, երկրաշարժի օջախը գտնվել է 74.2 կմ խորությամբ: Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեքսիկայում 7.1 մագնիտուտ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 290-ը:
Բնական աղետից տուժած շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



