Շիրակի փողոցում 17–ամյա պատանու են վրաերթի ենթարկել. նրա վիճակը կայուն ծանր է
SOCIETYՍեպտեմբերի 24-ին, ժամը 00:18-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կետրոնի մոտակայքում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեխայի (մոտ 15 տարեկան), ով գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ա. Գ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի 73 AV 075 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2000 թ. ծնված Ա. Բ.-ին, ով հոսպիտալացվել է «Սրբ. Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



