Լավրովն ու Զարիֆը պայմանավորվել են զարգացնել փոխգործակցությունը Մերձավոր Արեւելքում
INTERNATIONAL NEWSՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննարկել են Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրավիճակն ու պայմանավորվել մեծացնել փոխգործակցությունը Մերձավոր Արեւելքում եւ հատկապես Սիրիայում կայունության եւ անվտանգության հաստատման համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, հեռախոսազրույցի ժամանակ Լավրովն իրանցի գործընկերոջը ներկայացրել է նախորդ շաբաթ Վիեննայում ԱՄՆ Պետքարտուղարի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հետ կայացած հանդիպման արդյունքները, որը նվիրված էր սիրիական ճգնաժամին:
Կողմերն ընդգծել են միջազգային ուժերի համախմբման անհրաժեշտությունը սիրիական խնդրի շուտափույթ լուծման հարցում:
Լուսանկարը` РИА Новости
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



