Հակոբ Սերոբյանը խոսել է աշխարհի առաջնության մասին
SPORTՍպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Փարիզում՝ պատրաստվելով աշխարհի առաջնությանը:
«Աշխարհի առաջնությունում մեր տղաներն ուժեղագույնների շարքում են: Արթուր Դավթյանը պայքարելու է բազմամարտում: Նա լավ մարզավիճակում է եւ եզրափակիչ անցնելու համար ուժերը ներում են: Անկախ Հայաստանի պատմության մեջ աշխարհի առաջնությունում բազմամարտի եզրափակչում դեռեւս մասնակից չենք ունեցել: Հուսով եմ, որ Արթուրը կկոտրի այդ սառույցը: Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր) մի քանի օր է իր վարժությունը գրեթե առանց վրիպումների է կատարում: Լավ հանդես գալու դեպքում նա կարող է լինել լավագույնների թվում: Վահագն Դավթյանի (օղակներ) հետ մշակում ենք բարդացված վարժությունը, շտկում թերությունները: Տեսնենք՝ որ տարբերակով նա ավելի մաքուր կկատարի: Փարիզում լավ մարզումներ ենք անցկացնում, այստեղ պայմանները շատ լավ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերոբյանի խոսքերը փոխանցում է ՀԱՕԿ-ը:
Աշխարհի առաջնությունը կկայանա Կանադայի Մոնրեալ քաղաքում, հոկտեմբերի 2-8-ը: