Ճապոնիայում վաղաժամ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
INTERNATIONAL NEWSՃապոնիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, սեպտեմբերի 28-ին կլուծարվի: Այս մասին սեպտեմբերի 25-ին՝ ասուլիսի ժամանակ, հայտարարել է վարչապետ Սինձո Աբեն: Սպասվում է, որ վաղաժամ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենա հոկտեմբերի 22-ին: Պաշտոնապես ստորին պալատի լիազորությունները դադարում են 2018 թվականի դեկտեմբերին, հաղորդում է DW- ն:
Մարտին Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն իր կանոնադրության մեջ փոփոխություններ էր կատարել, որի համաձայն կուսակցության նախագահը իրավունք ունի այդ պաշտոնը զբաղեցնել ոչ թե երկու, այլ երեք տարի անընդմեջ ժամկետով:
Ըստ գործարար պարբերական Nikkei-ի անցկացրած հարցման՝ ԼԴԿ-ի օգտին ընտրողների 44 տոկոսն է պատրաստ քվեարկել, իսկ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Դեմոկրատական կուսակցության օգտին՝ միայն 8 տոկոսը:
Ասուլիսում Աբեն նաեւ նշել է, որ վարչապետի պաշտոնից հրաժարական կտա, եթե իր կուսակցությունն առաջիկա ընտրություններում մեծամասնություն չկազմի։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



