Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Գաղափարական պոպուլիզմի, հանդուրժողականության ու նախագահական պարգևների մասին

SOCIETY

Past.am Մեր հյուրն է մշակութաբան Արման Գրիգորյանը

– Պարոն Գրիգորյան, մեր երկրում շարունակվում է այն մոտեցումը, որ շատ երգիչների, որոնք չեն ասոցացվում լուրջ արվեստագետների հետ, տրվում են կոչումներ, մեդալներ ու շքանշաններ: Այս փաստը բեկում չի՞ մտցնում մշակութային կյանքի մեր ընկալումների մեջ:

– Ես այսպես կասեմ` դա կոչվում է հանդուրժողականություն: Ի տարբերություն սովետական շրջանի, երբ մենք ու մուսուլմանները արվեստի առումով հակադրության մեջ էինք: Հիմա նույն իսլամական արվեստի տարրերով հայկական արվեստը ավելի հանդուրժողաբար է ընդունվում: Իսկ ժողովուրդն էլ, դե, գիտեք, հայկականը համարում է թուրքական: Կամ` իսլամական:

Չեմ ուզում ասել, որ Կոմիտասի գործը գնաց ջուրն ընկավ: Որովհետև դարասկզբին էր, որ արմատական ձևով ցանկանում էին մաքրել մշակույթը և ազգայինի տակ հասկանում էին մի քիչ այլ բան, քան դա հասկանում էր հասարակ ժողովուրդը:

Ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունների ճաշակը պոպուլիստական է: Խոսքը չի վերաբերվում անհատի ճաշակին: Պարզապես նացիոնալ–սոցիալիզմը պոպուլիզմ է ենթադրում: Իսկ նրանք նացիոնալ–սոցիալիստներ են: Մի ժամանակ ինտերնացիոնալ–սոցիալիստներ էին, իսկ հիմա դարձել են նացիոնալ–սոցիալիստներ: Եվ եթե գաղափարախոսությունը պոպուլիստական է, ապա գաղափարակիրներն ինչ–որ տեղ «լսում են» ժողովրդին: Ցանկանում են նրա ճաշակով գնալ: Իսկ մեր ժողովուրդն էլ սիրում է մուսուլմանականը:

– Այսինքն` ինչ–որ տեղ սիրաշահում են ժողովրդին:

– Այո՛, այո՛: Ստալինի ժամանակ էլ է այդպես եղել:

– Դրա խորքում կա՞ քաղաքականություն:

– Իհարկե, դա քաղաքականություն է: Սովորական մարդը, եթե իրավունքներից զրկվել է, գոնե այդ մի հարցում բավարարված է իրեն զգում: Ի վերջո, ինչի՞ համար են դա անում. որպեսզի սովորական մարդուն դուր գան: Օրինակ, նրան ընտրելու իրավունքից զրկում են, բայց թողնում են լսի «իր» երաժշտությունը:

Նախ մենք դրանով նմանվում ենք հենց մուսուլմանական երկրներին, մարդիկ էլ կարող են մտածել, որ իրենք էլ իսլամ են: Այսինքն` մեր քրիստոնեությունն անգամ համարում ենք, որ եվրոպական չէ:

Ի դեպ, նույն բանն էլ կա ռուսների մոտ: Չէ՞ որ նրանք առավելապես հակադրված են Եվրոպային: Ընդհանրապես այս ամենը հատուկ է հետսովետական երկրներին: Ամեն տեղ էլ սոցիալիստական դիկտատուրաները նույն կերպ են վարվում:

– Եթե ցինիկ գնահատական տանք` սա նաև իրենց իշխանությունը պահելու մեթոդ է, այո՞:

– Չէ, չարժե ցինիկ գնահատական տալ: Որովհետև դա նաև հանդուրժողականություն է:
Ի՞նչ տեսակետից եք նայում, երբ գտնում եք, որ իսլամական ազդեցությունը Հայաստանի վրա վատ է: Ասենք` պարսկական ազդեցությունը կամ` թուրքական ազդեցությունը: Հնարավոր է` վատ չէ՞: Ի վերջո, մենք իսլամական երկրների կայսրությունների մեջ ենք եղել: Եվ մարդիկ կան, որ ասում են` վատ չէ այդ ազդեցությունը: Շատ մարդիկ մինչև հիմա նրանց բառերով են խոսում, չէ՞: Նկատի ունեմ սովորական մարդկանց:

Այնպես որ, սա միանշանակ հարց չէ: Ընդհակառակը ժողովուրդն անգամ իրեն լավ է զգում, որ ռաբիսները գնահատվում են: Իսկ մշակութային ռաբիսը ասես պատկերացում լինի քաջության, ուժեղության, նաև սնոտիապաշտության: Որովհետև ողջ Ղուրանն է սնոտիապաշտական, ի վերջո: Եվ, անշուշտ, սա հակադրված է քրիստոնեությանը:
Ինչքան էլ որ ուսումնասիրում են, գրում են, դեռևս ամբողջությամբ չի բացահայտված այդ ֆենոմենը, թե ինչպես միանգամից այդ ռաբիսը տարածվեց մեզ մոտ: Հիշենք, որ «պերեստրոյկայի» հետ դա շատացավ:

– Կարո՞ղ ենք դա քաղաքակրթական առումով անախրոնիզմ համարել մեզ մոտ:

– Չէ, ինչո՞ւ անախրոնիզմ:

– Որովհետև մենք քրիստոնյա ժողովուրդ ենք:

– Այո, քրիստոնյա ենք, բայց որը կորցրել էր իր երաժշտությունը: Ընդամենը 19–րդ դարի վերջից են մտածել ազգային երաժշտության մասին ու ասել` վա՛յ, դա ի՞նչ է...
Վերջերս Բագրատյանն ասաց` Հայաստան բառի «ստան»–ը ռաբիսն է: Հիմա սա ընդունենք ու ավելի հանդուրժող լինենք:

 

ZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee