Խոշոր ավտովթար Լոռիում. մեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին
SOCIETYԼոռու մարզում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 24 ՕԼ 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին եւ մասամբ հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետեւանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



