ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի 8 բանկերի ու 26 քաղաքացիների դեմ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի 8 բանկերի ու բանկերի 26 աշխատակիցների դեմ, որոնք աշխատում են արտասահմանում, հայտնում է AP-ը։
Բոլոր բանկերը գտնվում են Հյուսիսային Կորեայում, 26 աշխատակիցները Հյուսիսային Կորեայի քաղաքացիներ են, որոնք աշխատում են Ռուսաստանում, Չինաստանում, Լիբիայում ու ԱՄԷ-ում։
Ֆիննախի ղեկավար Սթիվեն Մնուչինը հայտնել է, որ ԱՄՆ-ի թիրախն են դառնալու բոլոր նրանք, ովքեր հեշտացնում են ֆինանսական գործարքները Հյուսիսային Կորեայի համար։ Նրա խոսքով՝ դա Հյուսիսային Կորեային մեկուսացնելուն ուղղված ջանքերի մի մասն է։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



