Իրաքի Քուրդիստանի ղեկավարը հայտնել է անկախացման մասին հանրաքվեում «այո»-ի կողմնակիցների հաղթանակի մասին
INTERNATIONAL NEWSԻրաքի Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտնել է անկախացման մասին հանրաքվեում «այո»-ի կողմնակիցների հաղթանակի մասին։ Rudaw-ի փոխանցմամբ՝ Բարզանին կոչ է արել Բաղդադին ու հարեւան երկրներին հարգել միլիոնավոր մարդկանց կամքը, որոնք կողմ են քվեարկել անկախացմանը։
«Դուք՝ Քուրդիստանի ժողովուրդը, թույլ չեք տվել կոտրել ձեր կամքը։ Ու հիմա, այն բանից հետո, երբ դուք ասել եք «այո» անկախացմանը ու «ոչ» քիմիական հարձակումներին ու ցեղասպանությանը, մենք նոր փուլ ենք թեւակոխում»,- ասել է նա ժողովրդին հասցեագրված իր հեռուստատեսային ուղերձում։
Բարզանին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիին ու երկխոսությանը հավատացողներին կոչ է արել բացել դռները բանակցությունների համար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



