Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ղարաբաղի շուրջ եռացող ճգնաժամը

POLITICS

Past.am-տեղեկացնում է. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր զինված հակամարտության հավանականությունը կարող է նվազել, եթե առաջընթաց գրանցվեր ՄԱԿ ԳԱ շրջանակներում այդ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Իսկ նրանց հանդիպման գլխավոր նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելն էր: Նրանց ջանքերին աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները: Հնարավոր հանդիպումը կարող է նվազեցնել պոտենցիալ առճակատումը և կողմերին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ»,– ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Կովանոն և հակամարտությունների հարցերով փորձագետ Փոլ Սթեյրսը ծավալուն վերլուծական հոդված են տպագրել «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» միջազգային վերլուծական կենտրոնի կայքէջում:

Ձեզ ենք ներկայացնում որոշ հատվածներ:

«Հնարավոր բախման հետևանքները չեն սահմանափակվելու միայն հակամարտող կողմերով և միայն Հարավային Կովկասով: Կարող են առաջանալ փախստականների հոսքեր, որոնք կարող են ներթափանցել հարևան Վրաստան, որտեղ ապրում են բավականին մեծ թվով թե հայեր, թե ադրբեջանցիներ: Բացի այդ, վերջին տարիներին Վրաստանը լուրջ կախվածության մեջ է հայտնվել Ադրբեջանից հատկապես բնական գազի ոլորտում: Լուրջ առճակատումը կարող է վնասել տարածաշրջանի էներգետիկ փոխադրումների ցանցը, որի միջոցով Ադրբեջանն իր ռեսուրսները Վրաստանի տարածքով փոխադրում է Թուրքիա և այլ երկրներ: Իսկ այդ ցանցն այսօր ընդլայնվում է՝ օգնելու Եվրամիությանը կառուցել էներգետիկ անկախություն Ռուսաստանից:

Իսկ Վաշինգտոնի համար Հարավային Կովկասում հակամարտության սրացումը կարող է էլ ավելի լարել հարաբերությունները Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի հետ: Իսկ եթե ռուսական զորքերը ներգրավվեն հակամարտության մեջ, դա նույնպես կխանգարի ռուսական ռևանշիզմը զսպելու՝ ԱՄՆ վաղեմի փորձերին:

Մյուս կողմից էլ, մտահոգություններ են հնչում առ այն, թե այս հակամարտությունն ինչ կարևորություն ունի Դոնալդ Թրամփի վարչակազմի համար: Թեպետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդին անմիջապես փոխարինեց Էնդրյու Շոֆերը, սակայն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նամակ է հղել Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավարին առ այն, որ այդ պաշտոնը պետք է կրճատվի՝ պետքարտուղարության վերակազմավորման շրջանակներում: Բայց եթե նույնիսկ պաշտոնը պահպանվի, Շոֆերին դժվար թե շնորհվի դեսպանի կոչում: Այդ քայլը ամերիկացի միջնորդին դնում է մի վիճակի մեջ, որն ակնհայտորեն զիջում է ռուս և ֆրանսիացի գործընկերների կարգավիճակին և որը կարող է մեկնաբանվել որպես ազդանշան, որ ԱՄՆ շահերը կամ ԵԱՀԿ շրջանակներում ամերիկյան աջակցությունը կարգավորման գործընթացին նվազում է:

…Բաց է մնում հարցը՝ արդյոք 2017 թ. ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպեն: Երկուսն էլ ներկա էին ՄԱԿ ԳԱ նստաշրջանին, սակայն չհանդիպեցին: Փոխարենը, ելույթ ունեցան և ներկայացրին իրենց սկզբունքային և իրար հակասող պահանջները՝ ինքնորոշումն ընդդեմ տարածքային ամբողջականության, պատմեցին իրենց ժողովուրդների նկատմամբ գործած ռազմական հանցագործությունների ու զանգվածային սպանությունների մասին և մեղադրեցին միմյանց ապրիլյան պատերազմը սանձազերծելու մեջ: Ու մինչ երկու առաջնորդները հակիրճ ներկայացրին խնդրի խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը, նրանց հղած մեսիջները ցույց էին տալիս, թե ինչ հեռու է վերջնական նպատակը:

Ամեն դեպքում ՄԱԿ ԳԱ շրջանակներում այս ամսվա հավաքը հրաշալի առիթ էր դիվանագիտական տարբեր պատվիրակությունների, այդ թվում՝ Մինսկի խմբի ու նրա համանախագահների, Իսլամական համագործակցության կազմակերպության, ինչպես նաև Թուրքիայի ու Իրանի համար հանդիպել և հասկանալ, թե ինչպես կարող են լավագույնս դիմակայել ԼՂ հակամարտության կողմից առաջադրվող մարտահրավերներին: ԳԱ–ն նաև հնարավորություն է ընձեռում ԱՄՆ նոր վարչակազմին վերահաստատել իր հանձնառությունը՝ խաղալու կենսական դեր խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում»:

Արփի Սահակյան

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns