Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Քրդերը Սիրիայում նոր խնդիրներ են ստեղծում

INTERNATIONAL NEWS

Past.am   Օրերս թուրքական մամուլը լուրջ բացահայտումներ արեց Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ուղղված՝ Աստանայի վերջին հանդիպման վերաբերյալ: Güneş պարբերականի փոխանցմամբ՝ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը, ի թիվս այլ հարցերի, Աստանայում քննարկել են Իդլիբի, Դեյր–էզ–Զորի իրավիճակն ու դրանում քրդական ուժերի՝ PYD/YPG–ի, դերակատարման խնդիրը: Բնականաբար, ամեն բան դիտարկվել է միջազգային կոալիցիայի և քրդական ուժերի կողմից վարվող «Ջազիրայի փոթորիկ» օպերացիայի կոնտեքստում, որով փորձ է արվում խափանել Սիրիայի բանակի մուտքը Եփրատի ձախ ափ, նաև կասեցնել Դեյր–էզ–Զորի ամբողջական ազատագրումը՝ հընթացս իդլիբյան սրացումից օգտվելով: Գուցե նաև՝ խրախուսելով: «Փաստն» արդեն գրել է այն մասին, որ սրան ի պատասխան՝ Սիրիայի բանակը ոչ միայն խորացավ Եփրատի ձախ ափում, այլև հարվածներ հասցրեց այն արգելակող քրդերին, որից հետո գլխավոր հրամանատար Սիփան Հեմոն հետևյալը հայտարարեց. «Ռուսաստանն ու սիրիական ռեժիմը ռմբակոծում են YPG–ի դիրքերը, և մենք ցանկանում ենք, որպեսզի Մոսկվան պարզաբանի, թե ինչու են այդպես վարվում: Մի՞թե նրանք Ասադի հետ միասին ԴԱԻՇ–ին են օգնում»:

Որևէ մեկը չգիտի՝ ռուսները բավարարեցի՞ն Հեմոյի հետաքրքրասիրությունն իրենց ներքին խողովակներով, թե՞՝ ոչ: Ինչ վերաբերում է հրապարակային պատասխանին՝ Մոսկվան ընտրեց անմիջապես պատրոններին ուղերձ հղելու քաղաքականությունը: Մասնավորապես, ռուսական ԶՈՒ–ն 2 օր առաջ տեսանյութեր հրապարակեց, որոնցում ոչ միայն ամերիկյան զինտեխնիկա է երևում ԴԱԻՇ–ի բազաներում, այլև փաստվում է, որ քրդերն ու ամերիկյան հատուկջոկատայինները ջիհադիստների դիրքերով անխափան առաջ են շարժվում Դեյր–էզ–Զորի ուղղությամբ, և սրանք փամփուշտ անգամ չեն կրակում այն դեպքում, երբ կառավարական ուժերի դեմ կենաց ու մահու պայքար են ծավալում: Փաստորեն, Մոսկվան այսկերպ ԴԱԻՇ–ԱՄՆ–PYD/YPG համագործակցության հանդիպակաց մեղադրանք է մեջտեղ բերում: Փորձագիտական աշխարհն էլ ակնարկում է, որ հասկանում է, թե ինչու են քրդերն իրենց պատրոնների հետ միասին կարևորում «սիրիական Բեռլին» հանդիսացող Դեյր–էզ–Զորը, որի վերահսկողությունը փաստացի Սիրիայում հաղթանակողին է մատնանշելու: Ավելին՝ այստեղ կարծում են, որ Սիրիայի նավթառատ տարածքների վրա վերահսկողություն սահմանելով՝ քրդերը փորձում են պլան–մաքսիմումի դեպքում սեփականել դրանք՝ ինչպես իրաքյան եղբայրները, իսկ պլան մինիմումի դեպքում՝ որպես հաղթաթուղթ գործածել Ասադի հետ բանակցություններում: Մեր կողմից հավելենք նաև տարածքի աշխարհաքաղաքական նշանակությունը, որովհետև պարզից էլ պարզ է, որ հենց այս հատվածն է Իրանի համար միջերկրածովյան կամուրջ հանդիսանում, և ակնհայտ է, որ դրա խափանման ցանկությունն իսկապես կարող է համախմբող նշանակություն ունենալ ոչ միայն հակաասադական, ջիհադիստական, այլև հակաիրանական ուժերի ու երկրների համար: Այլ կերպ ասած՝ շատ հնարավոր է, որ այստեղ ոչ անգամ կոնկրետ պայմանավորվածություն, այլ լուռ համաձայնություն է կայացել, և ամեն մեկն իր հերթին մտածել է, թե մյուսի հարցերն ավելի հանգիստ պայմաններում կլուծի:
Ինչ է եղել իրականում՝ դեռ կպարզվի, բայց երեկ կեսօրին կոալիցիայի հրամանատարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում ռուսների մեղադրանքները «մաքուր սուտ» որակեց: Սակայն՝ տարօրինակ մի հավելմամբ: «Օպերացիայի անվտանգության ապահովման նպատակով մենք չենք խոսում ընթացիկ առաքելությունների, գործընկերների ջոկատների կամ կոալիցիոն ուժերի տեղակայման վայրերի վերաբերյալ»,– ասված է հայտարարության մեջ՝ առանց մանրամասնելու, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ էին ԱՄՆ զինվորներն ու զինտեխնիկան հանգրվանել/հյուրընկալվել ԴԱԻՇ–ի ռազմաբազաներում և ինչպիսի՞ առաքելությամբ:

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

 

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia