Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների հարցում հստակություն չկա. Շավարշ Քոչարյան

POLITICS

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների վերաբերյալ այս պահին հստակություն չկա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները խոսել են այդ մասին: Տեղյակ եք, որ եղել է պայմանավորվածություն, որ համանախագահները պետք է այցելեն տարածաշրջան, լինեն և Երևանում, և Բաքվում, և Բաքվում: Կարծում եմ, որ այդ հանդիպումների ընթացքում կհստակեցվեն նախագահների հանդիպման ժամկետները: Կարծում եմ, որ այդ հարցը կորոշվի այդ հանդիպումների արդյունքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Քոչարյանը:

Հարցին՝ համանախագահները նոր առաջարկներ ներկայացրել ե՞ն, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում նոր առաջարկներ, ես լավ չեմ հասկանում: Առ այսօր կա մի փաստաթուղթ, որը հիմք է բանակցությունների համար: Դա Մադրիդյան փաստաթուղթն է: Եթե բանակցությունների ընթացքում եղել են ուրիշ առաջարկներ, դա հարցի մյուս կողմն է: Պարզապես իրավիճակն ապրիլյան պատերազմից հետո այնպիսին է, որ բոլորի համար ակնհայտ է, որ առաջընթացի համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Առաջընթացն անհնար է նաև առանց բանակցություններին Արցախի մասնակցության, ինչի մասին բազմիցս խոսել են նաև համանախագահները: Այս երկու հանգամանքը կա՝ վստահության մթնոլորտ, որի մեջ մտնում են նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը, բանակցություններին Արցախի մասնակցությունը: Որևէ այլ նորություն գոյություն չունի»:  

Անդրադառնալով հարցին՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մոռացության են մատնվե՞լ, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ պատասխանեց. «ես չգիտեմ, թե ով է մոռացության մատնել, բայց հայկական կողմերն ու համանախագահները հաստատ մոռացության չեն մատնել»:

Դիտարկմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ համանախագահները Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին չեն խոսում, ինչով էլ այդ հայտարարությունը նախորդներից տարբերվում է, Քոչարյանը պատասխանեց. «այս պահին օրակարգային հարց է, թե ինչպես ապահովել բանակցային գործընթացի արդյունավետությունը: Առանց այդ պայմանավորվածությունների անհնար է առաջ գնալ: Ես հիշեցնեմ, որ այդ հարցը միայն ապրիլյան պատերազմից հետո չի առաջ եկել: Մենք դրա մասին մինչ այդ էլ բազմիցս խոսել ենք: Անգամ հրադադարի պայմանագրի կնքումից հետո, որի տակ կան Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ստորագրությունները, խոսք է գնացել հետաքննության մեխանիզմների մասին: Ո՞րն է հետաքննության մեխանիզմների էությունը: Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ համանախագահները հասցեագրված հայտարարություններ չեն անում: Իհարկե, Ադրբեջանն արդեն այնքան է անցել սահմանը, որ մենք կարող ենք դեպքեր մատնանշել, որ համանախագահների հայտարարությունները հասցեագրված են, սակայն դրանք բացառիկ դեպքեր են, որովհետև համանախագահները նման մանդատ չունեն: Իսկ հետաքննության մեխանիզմը լիազոր մարմին է, որը մատնանշում է հրադադարը խախտող կողմին»:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns