Էդվարդ Նալբանդյանն ակնկալում է, որ Իրաքում կխուսափեն լարվածությունից
SOCIETYԷդվարդ Նալբանդյանն ակնալում է, որ Իրաքի Հանրապետության եւ Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային իշխանությունները կխուսափեն լարվածությունից եւ հնարավորություն կգտնեն լուծելու առկա հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացվեց անկախության հանրաքվե: Քվեարկությանը մասնակցում էին ոչ միայն Իրաքի Քրդստանի կազմում ներառված Էրբիլի, Սուլեյմանիայի, Դահուկի նահանգները, այլեւ Քիրկուկ, Նայնավայ եւ Դիյալայ վիճելի տարածքները: Քվեարկության ընթացքին հետեւում էր 400-ից ավելի միջազգային դիտորդ: Ընդհանուր առմամբ, անկախության հանրաքվեին մասնակցելու համար գրանցվել էր 5,2 մլն մարդ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



