ՄԱԿ-ը ողջունում է Սաուդյան Արաբիային՝ կանանց ավտոմեքենա վարելն արգելող որոշումը չեղյալ համարելու համար
INTERNATIONAL NEWSՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Սաուդյան Արաբիային՝ կանանց ավտոմեքենա վարելն արգելող որոշումը չեղյալ համարելու համար:
Նա ընդգծել է, որ սա ճիշտ ուղղությամբ արված «կարեւոր քայլ» է: Որոշումը ողջունել են նաեւ «ՄԱԿ կանայք» կառույցի ներկայացուցիչները:
«Մենք հավատում ենք, որ սա խորհրդանշական քայլ է Սաուդյան Արաբիայի կողմից կանանց ավելի լայն իրավունքներով օժտելու համար», - ասել է «ՄԱԿ կանայք» կառույցի արաբական պետությունների տարածաշրջանային տնօրեն Մուհամադ Նասիրին:
Նա ընդգծել է, որ վերջին տարիներին, Սաուդյան Արաբիան շատ բան է արել կանանց իրավունքների ուղղությամբ: Մասնավորապես, կանանց առաջին անգամ սկսել են պաշտոններ տալ Խորհրդատվական խորհրդում: Բացի այդ, երկրում ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրենք է ընդունվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



