Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Չինովնիկն է որոշելու՝ հարցը հանրային նշանակության է, թե ոչ

INTERVIEW

Past.am-ը զրուցել է  ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի հետ.

–  Պարո՛ն Մելիքյան, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում ի՞նչ խնդրահարույց դրույթներ են ներառված:

–  Գործող օրենքը, որն արդեն 14 տարի է կիրառվում է, բավականին հաջող է, արդյունավետ ու լիբերալ: Նոր նախագծով իշխանությունը այլ քաղաքականություն է հետապնդում, որը տեղեկատվության ազատության զարգացումը չէ: Այս օրինագիծը հետընթաց է և սահմանափակում է տեղեկատվության ազատությունը: Օրինակ՝ նոր փոփոխություններով օրենքը չպետք է տարածվի այն պետական մարմինների վրա, որոնք 50–ից պակաս աշխատողներ ունեն: Նախատեսվում է, որ հայցվող տեղեկատվությունը պետք է հանրային նշանակություն ունենա, ինչն ուղղակի աընդունելի է ու հակասում է բոլոր միջազգային նորմերին: Այդ օրենքի մեխն այն է, որ յուրաքանչյուր ոք կարող է պետական մարմիններից հայցել իրեն հետաքրքրող տեղեկատվությունը: Անպայման չէ, որ դա հանրային նշանակություն ունենա՝ ազատական մոտեցումը հենց սա է պահանջում: Իսկ եթե օրենքն ընդունվի՝ ապա ինչ–որ չինովնիկ պետք է որոշի՝ տեղեկատվությունը հանրային նշանակություն ունի, թե ոչ:

Բացի այդ, լուրջ մտահոգություններ ունենք նաև տեղեկատվության ազատության լիազոր մարմնի հետ կապված: Մի բան, որը պետք է կառավարության կողմից ստեղծվի, ֆինանսավորվի բյուջեից՝ շատ հաճախ անկախ չէ ու քաղաքական պատվեր է կատարում:

–  Երբ անձնական տվյալների պաշտպանության օրենքում փոփոխություն կատարվեց, կարծիք հայտնեցիք, որ այն լրացուցիչ խոչընդոտ է ԶԼՄ–ների դեմ: Վերոնշյալ նախագիծը նույն քաղաքականության շարունակությո՞ւնն է:

–  Նշված օրենքով սահմանված էր, որ անձնական տվյալներ մշակելու սահմանափակումները չեն տարածվում բացառապես լրագրության, գրական և գեղարվեստական նպատակներով մշակվող անձնական տվյալների վրա: Բայց այդ դրույթն ուժը կորցրած ճանաչվեց: Ընդ որում՝ նման փոփոխությունն արվեց գաղտնի պայմաններում՝ առանց լրագրողական հանրության հետ քննարկելու: Այս մոտեցման կիրառման դեպքում որևէ քաղաքական գործչի տվյալները հրապարակելուց առաջ լրագրողները պարտավոր են իրենց համաձայնությունը ստանալ:

Այո: Համաձայն եմ՝ սա այդ քաղաքականության շարունակությունն է: Տարբեր օրենքների միջոցով սահմանափակումներ են մտցնում ԶԼՄ գործունեության մեջ: Վերջին տարիներին օրենքի փոփոխություններում ռեգրեսիվ միտում կա: Եթե հիմա Տեղեկատվության և ազատության մասին գործող օրենքով լրագրողը ազատորեն հարցում է ուղարկում պետական մարմիններին, ապա նոր օրենքի ընդունման դեպքում 50–ից պակաս աշխատակից ունեցողները պարտավորված չեն լինի պատասխանել հարցմանը: Չինովնիկն է որոշելու՝ հարցը հանրային նշանակության է, թե ոչ: Սրանք ոչ այլ ինչ են, քան խոսքի և տեղեկատվության ազատության անհարկի սահմանափակումներ: Բացի այդ, անցած տարվա դեկտեմբերին Գնումների մասին օրենքում փոփոխություններ եղան, որով երկրի առաջին դեմքերի՝ նախագահին, ԱԺ նախագահին ու վարչապետին վերաբերող գնումները դարձրել են պետական գաղտնիք: Այս առումով ևս տարօրինակ է՝ տեղեկատվության ազատությունն ինչո՞ւ չի սկսվում հենց երկրի առաջին երեք դեմքերից:

–  Օրինագիծը շրջանառության մեջ չդնելու և այն չընդունելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվելո՞ւ են:

–  ՀԿ–ները, որոնք ակտիվորեն կիրառում են գործող օրենքը, նոր օրենք ստեղծելու որևէ հիմք չեն տեսնում: Վերջերս քննարկում տեղի ունեցավ, որտեղ ՀԿ–ները քննարկեցին նաև այն հարցը, թե ինչպես պետք է հակազդել: Այս շաբաթվա երկրորդ կեսին մենք հանդիպում կնախաձեռնենք այն ՀԿ–ների ներկայացուցիչների միջև, ովքեր ամենաակտիվն են կիրառում գործող օրենքը:

Մենք հետագա քայլերը կմշակենք: Կարծում եմ՝ շրջանառությունից պետք է հանվի այդ նախագիծը: Պետք է համատեղ աշխատանքային խումբ ստեղծվի, որում ընդգրկված կլինեն և՛ Արդարադատության նախարարության, և՛ մասնագիտացված ՀԿ–ների փորձագետները: Պետք է համատեղ մշակվի գործող օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցը:

Աննա Բադալյան



 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns