Yerevan, 29.October.2026,
00
:
00
BREAKING

Ռուս–ամերիկյան պատերազմ` բաց երկնքում

INTERNATIONAL NEWS

Երկու օր առաջ ամերիկյան Wall Street Journal պարբերականը բառի չչարչրկված իմաստով սենսացիոն տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ԱՄՆ–ը մտադիր է սահմանափակել իր տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքները: Եվ բնական է, որ համաշխարհային մեդիան այս նորությունն առաջին էջերի քննարկման առարկա դարձրեց՝ փորձելով հասկանալ, թե հատկապես ներկայիս լարված աշխարհաքաղաքական իրավիճակում և ԱՄՆ–ՌԴ՝ առանց այդ էլ բարդ հարաբերությունների պայմաններում, ԱՄՆ–ն ինչո՞ւ հանկարծ որոշեց շեղվել Բաց երկնքի պայմանագրից, որ 1992 թվականի մարտի 24–ին, ԵԱՀԿ 23 անդամ–պետությունների ներկայացուցիչների կողմից էր վավերացվել՝ մասնակիցներին հնարավորություն տալով միմյանց տարածքներում հետախուզական թռիչքներ իրականացնել՝ տվյալ երկրի ռազմական գործունեության վերահսկման/դիտարկման նպատակով: Ի դեպ, Wall Street Journal–ի փոխանցմամբ, Սպիտակ տունն իրականում ոչ թե փաստացի չեղարկել է Պայմանագիրը, այլ որոշել է համարժեք պատասխան տալ ռուսական արգելքին, ըստ որի՝ Մոսկվան Կալինինգրադի երկնքում խափանել է ամերիկյան ինքնաթիռների թռիչքները՝ թռիչքուղու թույլատրելի 5500 կմ–ը հասցնելով 500–ի շեմին: Արդյունքում՝ Վաշինգտոնն էլ ի՛ր հերթին է որոշել ռուսական թռիչքների համար սահմանափակումներ մտցնել Ալյասկայի և Հավայիի օդային տարածքներում, ինչի մասին, ըստ ամենայնի, հաջորդ երեքշաբթի կհայտարարվի՝ Բաց երկնքի պայմանագրի խորհրդատվական հանձնաժողովի վիեննական նիստի ընթացքում: Ռուսական կողմը, սակայն, պնդում է, որ Մոսկվան որևէ պաշտոնական, առավել ևս՝ միակողմանի սահմանափակում չի մտցրել ԱՄՆ–ի նկատմամբ: Այստեղ հղում են անում նույն այդ Պայմանագրի դրույթներին, որոնք, իբր, ամերիկյան կողմը բազմիցս է անպատիժ խախտել ՌԴ երկնքում իրականացրած թռիչքների ընթացքում: Խախտումները, ըստ ռուսական կողմի, ամենատարբեր բնույթի են՝ թռիչքուղու երկարություն, արգելված սարքավորումների կիրառում, նախնական տեղեկացման ժամկետների խախտում և այլն: Եվ դա այն դեպքում, երբ ըստ ռուս փորձագետների՝ ռուսական ինքնաթիռների ցանկացած օրինական թռիչք, հատկապես վերջին տարիների ընթացքում, այնպիսի լայն արձագանք է գտել ամերիկյան մամուլում և իսթեբլիշմենթի շրջանում, որ բոլորին թվացել է, թե Մոսկվան գրոհ է սկսել Պենտագոնի կամ Կապիտոլիումի ուղղությամբ: Ռուսաստանում համոզված են, ԱՄՆ–ը մատից ծծած փաստարկներ է բերում Պայմանագրի դե ֆակտո, հետագայում՝ դե յուրե խզման համար, քանի որ և՛ Պենտագոնը, և՛ Կոնգրեսը բազմիցս են արտահայտվել դրա խզման անհրաժեշտության վերաբերյալ: Այստեղ հիշեցնում են 2016–ի գարունը, երբ Թուրքիան ԱՄՆ լուռ, բայց գործուն համաձայնությամբ արգելեց Բաց երկնքի պայմանագրի շրջանակներում հետախուզական թռիչքներ իրականացնել իր երկնքում՝ Սիրիային հարակից տարածքներում, և խորհրդատվական հանձնաժողովը քար լռություն պահպանեց, ասես՝ հենց այդպես էլ պիտի լիներ: Հիշատակվում են նաև նույն ընթացքում Կոնգրեսում սկսված քննարկումները, որոնց արդյունքում օրենսդիր մարմինը օրվա նախագահ Բարաք Օբամային առաջարկեց այլևս ֆինանսական միջոցներ չհատկացնել Պայմանագրի շրջանակում ռուսական ինքնաթիռների թռիչքներն ապահովելու նպատակով: Ավելին՝ ռուսները հայտարարում են, թե միայն սեպտեմբեր ամսին, ռուս–բելառուսական Запад–2017 զորավարժությունների անցկացումից անմիջապես առաջ և դրա ընթացքում, ամերիկյան/արևմտյան երկրների տասնյակ ռազմական ինքնաթիռներ ավելի քան 33 հետախուզական թռիչքներ են իրականացրել, այդ թվում՝ Կալինինգրադի երկնքում, Բալթիկ ծովում, և նրանց ոչ ոք չի խանգարել նույնիսկ այն դեպքում, երբ 168762 բորտային համարանիշով P–8A Poseidon հետախուզական ինքնաթիռն, օրինակ, անթույլատրելի չափով էր մոտեցել ռուսական նավերին:
Ով է ճիշտ, ով՝ սխալ, մենք չէ, որ պիտի որոշենք, բայց ակնհայտ է, որ Բաց երկնքում սկսված ռուս–ամերիկյան հերթական պատերազմը ոչ միայն որևէ լավ բանի չի հանգեցնի, այլև էականորեն կնվազեցնի համաշխարհային անվտանգության մակարդակը, եթե ամեն բան ավարտվի Բաց երկնքի պայմանագրի խզմամբ: Ի վերջո, Բաց երկնքի գաղափարը դեռ 2–րդ համաշխարհային պատերազմից հետո՝ ԱՄՆ սիրված նախագահ Դուայթ Էյզենհաուերի մտքում էր ծնվել, որը գեներալ էր, Եվրոպայի հակահիտլերյան խմբավորման հրամանատար, նախագահ Թրումանի օրոք՝ ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ և սեփական փորձառությամբ էր հանգել միմյանց վերահսկելու և անակնկալ ռազմական գործողություններ չթույլատրելու անհրաժեշտությանը: Մի բան, որի խափանումն ուղղակի անթույլատրելի է:

Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location