ՀՀ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Սեյրան Մանվելի Սարգսյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտե՝ հավելելով. «28.09.2017թ՝ ժամը 15:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սեյրան Մանվելի Սարգսյանը:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն»:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



