Պայթյուն Քաբուլում. 3 մարդ զոհվել է
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է տեղի է ունեցել, երեք մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել, հաղորդում է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նաջիբ Դանիշին:
Դանիշի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի՝ տեղական ժամանակով 18.00-ին: Նշվում է, որ մահացածների թվում են երկու ոստիկան: Խաղաղ բնակիչներից 14-ն են վիրավորվել:
Աֆղանական «Պաժվակ» գործակալությունը հաղորդում է, որ ռումբը կցված է եղել մագնիսին եւ ամրացվել է ոստիկանական մեքենայի վրա: Գործակալության տվյալներով՝ խաղաղ բնակիչներից մեկը զոհվել է, 16-ը՝ վիրավորվել:
Պայթյունի համար Աֆղանստանում գործող խմբավորումներից դեռ ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



