ՄԱԿ-ում ցնցված են Իրաքում տեղի ունեցած զանգվածային մահապատժից
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի մարդու իրավունքներով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը հայտնել է, որ իրենք պարզապես ցնցված են Իրաքում իրականացված զանգվածային մահապատժից, փոխանցում է Ռոյթերզ գործակալությունը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքներով վարչությունը հարցում է կատարել այդ դատապարտյալների մասին, նրանց առաջադրված մեղադրանքների և ձերբակալության հանգամանքների մասին, սակայն տվյալ տեղեկություններն այդպես էլ չեն տրամադրվել։
Հիշեցնենք, որ Իրաքի Էն Նասիրիա քաղաքում սեպտեմբերի 24-ին մահապատժի է ենթարկվել միաժամանակ 42 հոգի, ում հրապարակավ կախաղան են հանել։
Իրաքի կառավարությունը հավաստիացնում է, որ այդ մարդիկ Իսլամական Պետության, Ալ Քաիդայի կամ որևէ այլ ահաբեկչական խմբավորման անդամներ են, սակայն որևէ ապացույցներ չկան այդ հարցում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



