Պուտինն ու Էրդողանը քննարկել են թուրքական լոլիկների հետ կապված խնդիրը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հանդիպման ժամանակ քննարկել են գյուղատնտեսության խնդիրները, այդ թվում՝ թուրքական լոլիկների մատակարարման հարցը Ռուսաստան, ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Խոսել են գյուղատնտեսական արտադրանքի մասին: Դուք գիտեք, որ կան լոլիկի հետ կապված հարցեր: Աշխատանքն ընթացքի մեջ է: Երկու երկրների Գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները եւ վերահսկիչ մարմինները գտնվում են մշտական կապի մեջ, որոշումը շուտով կընդունվի», - ասել է Պեսկովը:
Նշենք, որ Անկարայում Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը տեւել է 1,5 ժամ, որից հետո շարունակվել է ընդլայնված կազմով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



